-
23.05.2019|
13:27
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում խորհուրդը համաձայնություն չի տվել արտահերթ նիստ գումարելու պատգամավորների նախաձեռնությանը։
-
23.05.2019|
13:26
Կառավարության նիստում Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտնել է, որ իր հրաժարականի դիմումը այսօր պաշտոնապես ներկայացնելու է Գերագույն ռադա:
-
23.05.2019|
13:25
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հեռախոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
-
23.05.2019|
13:23
Պատվաստումների ազդեցության, հանրային տեղեկացվածության բարձրացման հարցերի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենի հետ:
-
23.05.2019|
13:17
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները մայիսի 22-ին հրավիրված արտահերթ նիստում օրակարգ չեն ընդգրկել ընտրական օրենսդրության փոփոխությունների հարցը:
-
23.05.2019|
13:16
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի նախագահ Արման Սարգսյանը կմասնակցի Ալմաթիում բացվող Եվրասիական մեդիա ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա. նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը:
-
23.05.2019|
13:14
Մայիսի 23-24-ի կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում, 25-27-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ը կբարձրանա 5-6 աստիճանով։
-
23.05.2019|
12:41
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Էլմար Մամեդովն այսօր Միլի Մեջլիսում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել:
-
23.05.2019|
00:04
Երեւանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Լիլիթ Արզումանյանը: Բուհի խորհրդի 24 անդամներից դեմ են քվեարկել 6-ը: Լիլիթ Արզումանյանը միակ թեկնածուն էր: Ընտրություններն ուղեկցվել են ուսանողների բողոքի ակցիաներով, որոնք շարունակվում են: Ուսանողները փակել են համալսարանի հետնամուտքը և վանկարկում են «նախարար»:
-
23.05.2019|
00:03
«GALLUP International association»-ի հարցումների մասնակիցների 74,1%-ը դրական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության վերջին 100 օրվա գործունեությունը՝ մայիսի 22-ին մամուլի ասուլիսում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: